ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Կոմիտասին պետք չէ մշակել, կարելի է մշակել ժողովրդական երգը»

«Կոմիտասին պետք չէ մշակել, կարելի է մշակել ժողովրդական երգը»
25.09.2014 | 17:57

Մշակույթի նախարարության այս տարվա ամենակարևոր միջոցառումը «Կոմիտաս-145» հոբելյանն է: Կոմիտասյան տարին կարժևորի «Կոմիտասյան օրեր» փառատոնը, որի շրջանակում կներկայացվի Կոմիտասի ժառանգությունն իր բոլոր շերտերով՝ երգչախմբային, վոկալ և դաշնամուրային երաժշտության 5 համերգներով:

Փառատոնի կազմակերպիչ, Կամերային երաժշտության ազգային և հայ հոգևոր երաժշտության կենտրոնների գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը նշում է, որ Կոմիտասի ձեռագրերի մեծ մասը կորսված է, այդքանով հանդերձ, կոմիտասյան ակադեմիական հատորյակը 14 հատոր է. «Սա հսկայական ժառանգություն է, եթե այն դրվի շրջանառության մեջ այնպես, ինչպես Կոմիտասն է ուզել, մենք կունենանք երաժշտական մշակույթի հսկա ներուժ և զարգացման մեծ պոտենցիալ»:
Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը խնդրում է չմշակել Կոմիտասին. «Ես բազմիցս ասել եմ, որ երբ Կոմիտասին մշակում են, ցավ ենք ապրում, որովհետև Կոմիտասին պետք չէ մշակել, կարելի է մշակել ժողովրդական երգը: Կոմիտասն ինքն ունի բազմաթիվ հավաքագրած, մաքրած ժողովրդական երգեր, կարելի է վերցնել, մշակել և նշել, որ մշակումն արվել է Կոմիտասի մաքրած մեղեդուց: Բայց երբ Կոմիտասին մշակում են, մի տեսակ ֆիզիկական խնդիր է առաջանում, ինչ է, Կոմիտասի՞ն են մշակում, թե՞ նրա պարտիտուրան»: Ռոբերտ Մլքեյանը նշում է նաև, որ պետք չէ մտածել, թե իրենք որպես հակադիր ուժ ելույթ են ունենում այդ ամենի դեմ, պարզապես ուզում են տարին գոնե մեկ անգամ մեր ժողովուրդը լսի իսկապես Կոմիտասին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ